Ովքե՞ր ենք մենք

«Սովորիր․Այթի» ընկերությունը մասնագետների պատրաստման կրթական կենտրոն է, որի գլխավոր նպատակն է ՀՀ-ում կրթել 100.000 և ավելի մրցունակ մասնագետ՝ ապահովելով որակյալ, կիրառելի և ժամանակակից գիտելիք։

Կազմակերպության համար առաջնային է յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհատական մոտեցումը, ուսումնական գործընթացում շարունակական աջակցությունն ու պատասխանատու վերաբերմունքը։ «Սովորիր․Այթի»-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն տեսական հիմքերին, այլև գործնական մտածողության, ինքնուրույն աշխատանքի և մասնագիտական աճի զարգացմանը։

 

Ընկերության գործունեությունը կառուցված է հստակ սկզբունքի վրա՝ «Ամեն ինչ՝ ուսանողի զարգացման համար», նպատակ ունենալով ձևավորել ինքնավստահ, գիտակից և շուկայում պահանջված մասնագետներ։

Մենք առաջարկում ենք ազատ գրաֆիկ, վճարային շահավետ և ճկուն համակարգ, մենթորների շարունակական աջակցություն և ուղղորդում, ինչպես նաև դասընթացի նյութերի մշտական հասանելիություն՝ թե՛ ուսման ընթացքում, թե՛ դրա ավարտից հետո։ Դասընթացների ավարտին տրամադրվում է հավաստագիր, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցելու փորձաշրջանային նախագծերի։

Մեզ համար առաջնային է գործնական կողմնորոշումը։ Ուսումնական գործընթացը կառուցված է նախագծային աշխատանքի, ուղիղ հանդիպումների և կիրառական առաջադրանքների շուրջ, որպեսզի ուսանողները կարողանան իրական միջավայրում կիրառել իրենց գիտելիքները և զարգացնել մասնագիտական հմտությունները։

Մենք ձգտում ենք ուսանողներին տրամադրել ժամանակակից, կիրառելի և շուկայում պահանջված գիտելիքներ ու հմտություններ՝ ձևավորելով ինքնուրույն մտածող և շարունակաբար զարգացող մասնագետներ։

 

«Սովորիր․Այթի»-ում ձևավորվում է կրթական համայնք, որտեղ ուսանողները կարող են շփվել միմյանց հետ, կիսվել փորձով, համագործակցել և մնալ ակտիվ կապի մեջ նաև դասընթացի ավարտից հետո։

Ինչո՞ւ ընտրել մեզ

Պրոֆեսիոնալ թիմ

Որակի հսկողություն

Ինտեգրում

Վճարային ճկուն համակարգ

Հետադարձ կապ

24/7 աջակցություն

Ազատ գրաֆիկ

Դասընթացների նյութերի հասանելիություն

6+

Տարվա փորձ

Մենք առաջարկում ենք ՏՏ մասնագիտություններ, որոնք կապահովեն Ձեր հաջողությունը

3+

Տարվա փորձ

Մենք առաջարկում ենք մասնագիտություններ, որոնք կապահովեն Ձեր հաջողությունը

Մենք օգնում ենք մեր ուսանողներին դառնալ ավելի հմուտ մասնագետներ այսօր, քան երեկ էին

Բարձրորակ ուսուցում
0%
Մշտական աջակցություն
0%
Դրական կարծիք
0%

Ղեկավար կազմ

Ունե՞ս շտապ հարցեր

Մեր հեռախոսահամարը

Մեր էլեկտրոնային հասցեն

Կապ մեզ հետ