ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ (ՕՖԵՐՏԱ) ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թարմացվել է՝ 24.02.2025թ.
- ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Սովորիր Այթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ)
Ծառայություն՝ իր սահմանած ծրագրերով կազմակերպում և/կամ
իրականացնում է առցանց, օֆլայն, անհատական և/կամ խմբակային կրթական դասընթացներ, ուսուցում, ծրագրեր, միջոցառումներ, վեբինարներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, վերապատրաստումներ և կրթական ոլորտի այլ ծառայություններ՝ մասնագետների, փորձագետների, իրավաբանական, ֆիզիկական և/կամ այլ անձանց հետ համագործակցությամբ:
Կրթական ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները. գրաֆիկ դիզայն – օնլայն՝ 5 ամիս, օֆֆլայն՝ 3 ամիս, ՍՄՄ – 2 ամիս, թվային մարքեթինգ – 4 ամիս,ata analytics Zero – 3 ամիս, Ads manager Pro – 1 ամիս, Wildberries և Ozon – 3․5 ամիս, Amazon – 2 ամիս, SEO – 1․5 ամիս, Copywriting – 2 ամիս, HRM – 2 ամիս, Reelmaking – 2 ամիս, ինտերիերի դիզայն – 7 ամիս, UI/UX դիզայն – 3 ամիս, 3D մոդելավորում – 6 ամիս, Հաշվապահություն 0-ից – 4 ամիս, 3D’s Max – 3 ամիս, Autocad – 1 ամիս, վաճառքի մենեջեր – 3 ամիս:
Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ Օֆերտա) կարող է ընդգրկել նաև վերոթվարկյալներից բացի այլ ոլորտային ծառայություններ:
Նշյալ ձևաչափով համագործակցության մեջ ընդգրկված սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես սույն հրապարակային օֆերտայով, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով, սույն օֆերտային միանալու վերաբերյալ համաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում, այլ գրավոր փաստաթղթերով, որոնք գործում են ի կատարումն Օֆերտայի և Օֆերտայի հիման վրա:
Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ Օֆերտա) կարող է ընդգրկել նաև վերոթվարկյալներից բացի այլ ոլորտային ծառայություններ:
Նշյալ ձևաչափով համագործակցության մեջ ընդգրկված սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես սույն հրապարակային օֆերտայով, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով, սույն օֆերտային միանալու վերաբերյալ համաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում, այլ գրավոր փաստաթղթերով, որոնք գործում են ի կատարումն Օֆերտայի և Օֆերտայի հիման վրա:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հրապարակային առաջարկ (Օֆերտա)՝ առցանց, անհատական և/կամ խմբակային կրթական դասընթացներ, ուսուցում, ծրագրեր, միջոցառումներ, վեբինարներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, վերապատրաստումներ և կրթական ոլորտի այլ ծառայությունների ձեռքբերման և/կամ մասնակցության, կայքի (հարթակների) միջոցով ցանկացած ձևաչափով տրամադրվող նյութերի օգտագործման և մատուցվող Ծառայության դիմաց առաջարկ, որի պայմանների ընդունման՝ պայմանագիրը կնքված համարվելու փաստը հավաստվում է կողմերի միջև Օֆերտային միանալու գրավոր համաձայնությամբ (այսուհետ՝ Համաձայնություն) և վճարման կատարմամբ (մասի կամ ամբողջությամբ):
Սեփականատեր (Ընկերություն/Կատարող)՝ «Սովորիր Այթի» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 08253409, պետական գրանցման համար՝ 271.110.1312115, հաշվառման ամսաթիվ՝ 18.04.2023, գտնվելու վայրի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Կոմիտաս 23/2, տնօրեն՝ Մարտին Մելսիկի Ղազարյան, ապրանքային նշան՝ Sovorir.IT
Ունկնդիր (Պատվիրատու)՝ Օգտագործող, Օգտատեր կամ Հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ում հետ կնքվել է գրավոր Համաձայնություն:
Գործընկեր և/կամ Ծառայություն մատուցող անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ում հետ կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր:
Պայմանագիր՝ Պատվիրատուի կողմից վճարում կատարելուց և սույն Օֆերտայի պայմաններին համաձայնություն տալուց հետո ինքնաշխատ կերպով Պատվիրատուին ուղարկվող ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ստանալուց հետո Սեփականատիրոջ կողմից Պատվիրատուին մատուցվելիք ծառայությունները համարվում են ընդունված, իսկ ծառայությունները՝ կատարված՝ համաձայն սույն Օֆերտայի պայմանների։
Sovorir․IT՝ առցանց հարթակ, որն առաջարկում է կրթական ոլորտի Ծառայություններ, որի համար կարող է օգտագործել նաև երրորդ հարթակ, օրինակ՝ Տելեգրամ (Telegram) էլեկտրոնային հարթակը:
Կայք` «Սովորիր Այթի» ՍՊԸ (Sovorir․IT) կողմից առաջարկվող Ծառայությունները ներկայացնող համացանցային կայք, որը գրանցված է sovorir․it դոմենային հասցեով, կայքը կարող է ունենալ ենթադոմեններ, կամ այլ անուն կրող դոմեններից վերահասցեավորումներ, օրինակ՝ https://sovorir․it/shop/:
Հարթակ՝ Առցանց ձևաչափով հանդես եկող միջավայր, որի շրջանակներում ՈՒնկնդիրը (Պատվիրատուն) գրանցվում, վճարում և ցանկացած ձևաչափով օգտվում է «Սովորիր Այթի» ՍՊԸ (Sovorir․IT) կողմից առաջարկվող ծառայություններից և/կամ ապրանքներից։
Ակցիա կամ հատուկ առաջարկ` «Սովորիր Այթի» ՍՊԸ (Sovorir․IT) կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում կամ այլ հատուկ պայմաններով մատուցվում են որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
Ակցիայի կամ հատուկ առաջարկի անցկացման ժամանակահատած՝ ժամկետ, որի ընթացքում Ունկնդրին (Պատվիրատուին) հնարավորություն է ընձեռվում հատուկ պայմաններով ձեռք բերել Ապրանքներ և/կամ Ծառայություններ:
Վճարում` Ունկնդրի (Պատվիրատուի) կողմից ստանձնած դրամային պարտավորության կամ այլ վճարման իրականացում՝ Սեփականատիրոջ կողմից պայմանագրով ստանձնած մատուցվող ծառայությունների դիմաց:
Ծառայությունների ընդունում՝ Պատվիրատուի կողմից Սեփականատիրոջ բանկային հաշվին կատարված վճարումից հետո Սեփականատիրոջ կողմից ներկայացված սույն Օֆերտայի պայմաններին համաձայնություն տալուց և վերջինիս կողմից Պայմանագրի օրինակը ստանալուց հետո Պատվիրատուն համարվելու է ծառայությունները ընդունած, իսկ Սեփականատերը՝ ծառայությունները մատուցած։
Անձնական տվյալներ՝ Ունկնդրին (Պատվիրատուին) վերաբերող ցանկացած տվյալ կամ տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել վերջիններիս ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է նրանց կողմից տրամադրված և/կամ հանրամատչելի կամ բաց աղբյուրներից ձեռքբերված անձնական տվյալները: Ստորագրելով պայմանագիրը և համաձայնելով սույն Օֆերտայի պայմաններին Պատվիրատուն համաձայնում է, որ իր տրված անձնական տվյալները մշակվելու են Սեփականատիրոջ կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան։
Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալներ հավաքագրելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` Sovorir․IT-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապաանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց: Սույն Օֆերտային պայմանների ընդունումը ինքնին համարվում է Պատվիրատուի կողմից Սեփականատիրոջը տրամադրված անձնական տվյալների մշակման համաձայնություն։
Մտավոր սեփականություն (ՄՍ)՝ ցանկացած մտավոր սեփականություն՝ գրանցված կամ չգրանցված, պատկանող կամ այլ կերպ սեփականատիրոջ տնօրինության տակ գտնվող, ներառյալ՝ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, արտոնագրային իրավունքները, առևտրային նշանները, արդյունաբերական նմուշները, որոնք հանդիսանում են սեփականություն:
- ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններից/ապրանքներից օգտվելու համար ՈՒնկնդիրը (Պատվիրատուն) պարտավորվում է իր տվյալները Կատարողի սահմանած ձևաչափով փոխանցել վերջինիս հետևյալ ֆեյսբուքյան (Facebook) https://www.facebook.com/sovorir.it, և/կամ ինստագրամյան (Instagram)՝ https://www.instagram.com/sovorir.it,/ էջերին՝, էլեկտրոնային հասցեին՝ sovorir.it@gmail.com / info@sovorir.it, կամ +37444240202 հեռախոսահամարով համապատասխան բաժնի աշխատակցին, իսկ որոշ դեպքերում նաև սահմանված հաղորդակցության այլ միջոցներով, օրինակ՝ տելեգրամյան (Telegram) աջակցման կենտրոնին՝ https://t.me/SovorirITsupportgroup։
Տվյալները համարվում են փոխանցված, երբ ստացվում է գրավոր կամ բանավոր հաստատում, այդ թվում ինքնաշխատ եղանակով:
- ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Դասընթացները կազմակերպվում են առցանց վեբինարների, օֆլայն հանդիպումների, նյութերի, ձայնագրությունների, թեստային և գործնական աշխատանքների տրամադրման ձևաչափով: Յուրաքանչյուր դասընթացի անցկացման ձևի վերաբերյալ կայքում կամ հեռահաղորդակցության այլ հարթակում առկա է համապատասխան տեղեկատվություն։
Դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառումների մասնակիցների քանակը սահմանափակված չէ: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով կորպորատիվ գաղտնիքի պահպանման պարտավորությունը, Կատարողը կրում է դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառման մասնակիցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, չտրամադրելու և/կամ այլ միջոցով չհանրայնացնելու իրավասություն, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Միաժամանակ, Կատարողի բոլոր այն գործընկերները, ովքեր որևէ եղանակով համագործակցում են վերջինիս հետ և տիրապետում են մասնակիցների իրական կամ ցուցադրվող քանակին, իրավունք չունեն այդ տեղեկատվությունը որևէ ձևաչափով հրապարակել, տրամադրել, այլ միջոցով հանրայնացնել կամ հասանելի դարձնել Կատարողի կողմից չարտոնված երրորդ կողմին:
Այն դեպքում, երբ նյութը Պատվիրատուի կողմից նախատեսվածից արագ է յուրացվում, Կատարողն իրավունք ունի ծրագիրը վերջացնել նախատեսված ժամկետից շուտ, սակայն, միևնույն ժամանակ, պարտավորվում է ապահովել ծրագրով նախատեսված բոլոր կետերը: Ծրագիրը վաղաժամկետ ավարտելու դեպքում՝ որակի և ծրագրային ապահովումների պահպանման պայմաններում, ինչպես նաև Ծառայությունների մատուցման ցանկացած հիմքով դադարեցման դեպքում Պատվիրատուին որևէ գումար չի վերադարձվում:
Յուրաքանչյուր դասընթացի ավարտին Պատվիրատուն հանձնում է քննություն: Քննությունները կազմակերպվում են վերջին դասընթացից հետո առավելագույնը 70 /յոթանասուն/ օրացուցային օրվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում՝ յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակի որևէ օր, որը նախապես սահմանվում և հայտարարվում է Կատարողի կողմից: Քննությունը կազմակերպվում է առցանց տարբերակով։ Քննության արդյունքները ամփոփվում են քննության հանձնման պահից առավելագույնը 40 /քառասուն/ օրացուցային օրվա ընթացքում:
Քննության արդյունքների հիման վրա՝ դրանք ամփոփումից հետո առավելագույնը 50 /հիսուն/ օրացուցային օրվա ընթացքում, Պատվիրատուին տրամադրվում է հավաստագիր: Հավաստագիրը տրամադրվում է թվային տարբերակով, իսկ որոշ դեպքերում նաև տպագրված տարբերակը։ Թվային տարբերակը ուղարկվում է Պատվիրատուի նշված էլեկտրոնային հասցեին։
Ծառայությունները կարող են մատուցվել նաև երրորդ անձանց և/կամ ընկերությունների ներգրավման միջոցով։
Ծառայությունը մատուցվում է նախապես տեսաձայնագրված տեսանյութեր տրամադրելու և այլ նյութերի տրամադրման ձևաչափով՝ Telegram-յան հատուկ փակ խմբում կամ Google Classroom հարթակում դրանք տեղադրելով ինչպես նաև օֆլայն հանդիպումներ կազմակերպելու և դրանց ընթացքում ուսուցումը կազմակերելու միջոցով: Պատվիրատուի գրանցման, Ծառայությունների դիմաց վճարում կատարելու և սույն Օֆերտայի պայմաններին համաձայնություն տալու հիման վրա Պատվիրատուի կողմից Պայմանագիրը ստանալու պահից վերջինս համարվում է տեղադրված բոլոր նյութերը ստացած և/կամ ծառայությունները ընդունած՝ անկախ տեսաձայնագրությունները դիտելու և/կամ հետագա օֆլայն դասընթացներին մասնակցելու հանգամանքից:
Կատարողը սահմանում է տեսաձայնագրությունների ընդհանուր տևողություն և դրա փաստացի +/- 50% շեղումը չի կարող նախապես հաստատված ծրագրային բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ հանդիսանալ և հանդիսանալ ծրագրի հետ անհամապատասխանություն:
Ծրագրում նախապես ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են կիրառելությունից դուրս գալ, որի հետևանքով կարող են փաստացի տրամադրվող նյութերից հեռացվել կամ փոփոխվել, ինչը չի կարող ծրագրում նախապես սահմանված բաղադրիչների թերի մատուցման կամ ծրագրի հետ անհամապատասխություն պատճառ հանդիսանալ:
Ծրագրում նախապես սահմանված որոշ բաղադրիչներ կարող են տրամադրվել խառը հերթականությամբ, իհարկե, ապահովելով դասընթացի տրամաբանական կապը:
Ծրագրում սահմանված բաղադրիչները կարող են տրամադրվել ինչպես տեսաձայնագրությունների, այնպես էլ տեսասահիկների /պրեզենտացիաների/, գործնական աշխատանքների, նյութերի, ուղեցույցների, ձևանմուշների տեսքով, օֆֆլայն հանդիպումների ընթացքում, կրիչների միջոցով կամ այլ ձևաչափով:
Դասընթացի արդյունքում Պատվիրատուի կողմից ներդրած ոչ համապատասխան ջանքերի, ներուժի, պատասխանատվության, կենտրոնացման, ժամանակի, ինչպես նաև մտավոր ու մասնագիտական ունակությունների և հմտությունների պատճառով հնարավոր է չըմբռնել կամ մասամբ ըմբռնել մատուցվող տեսաձայնագրությունների և այլ նյութերի բովանդակությունը, ինչի արդյունքում դա հնարավոր լինի կիրառել: Նշյալ հանգամանքը չի կարող ծրագրում նախապես ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ հանդիսանալ:
Նախապես սահմանված ծրագրի և տրամադրված նյութերի փաստացի և հիմնավորված անհամապատասխանություն դեպքում, բացառապես Սեփականատիրոջ հայեցողությամբ և իր կողմից սահմանված կարգով կիրականացվի գումարի մասնակի կամ ամբողջական ետ վերադարձ:
Եթե Կողմերի փոխհամաձայնությամբ առկա է գումարի ետվերադարձ, ապա փոխանցումը կատարվում է 30 /երեսուն/ աշխատանքային օրերի ընթացքում՝ Պատվիրատուի տրամադրած բանկային հաշվեհամարին, որի օգտագործողը համարվում է դասընթացի մասնակիցը, եթե նա չափահաս է: Անչափահաս մասնակիցների դեպքում, գումարի ետվերադարձը ապահովվում է վերջինիս ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվեհամարին։ Եթե Պատվիրատուի մասնակցության համար վճարումը կատարել է իրավաբանական անձ, ապա ետվերադարձը կատարվում է միայն տվյալ իրավաբանական անձի հաշվեհամարին:
Սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում, վաղաժամկետ դադարեցում նախաձեռնող կողմը պարտավորվում է դադարեցման կանխատեսվող ժամկետից 10 (տասը) օրացուցային օր առաջ մյուս կողմին այդ մասին գրավոր ծանուցել: Պայմանագիրը լուծված և միմյանց միջև իրավահարաբերությունները դադարեցված են համարվում մյուս կողմի կողմից դադարեցնելու վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու և նախաձեռնող կողմից կողմից այն էլեկտրոնային նամակի միջոցով հաստատելու պահից: Այնուամենայնիվ, վաղաժամկետ դադարեցման մասին ծանուցումը ուղարկելուց 10 (տասը) օրացույցային օրվա ընթացքում մյուս կողմից հաստատում չստանալու դեպքում ծառայությունների մատուցումը համարվելու է դադարեցված էլեկտրոնային հաղորդագրությունը ուղարկելու 11-րդ (տասնմեկերորդ) օրացույցային օրը։
Սույնով Սեփականատերը և Պատվիրատուն հաստատում, հավաստում և ընդունում են, որ Կողմերի միջև կնքվելիք ծառայությունների մատուցման Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում Պատվիրատուի կողմից վճարված գումարը ցանկացած դեպքում հետ չի վերադարձվում՝ բացառությամբ սույն գլխով սահմանված դեպքերի:
Պատվիրատուն սույնով հաստատում և հավաստում է, որ զերծ կպահի Կատարողին սույն օֆերտայի պայմաններով և Կողմերի միջև կնքվելիք պայմանագրով սահմանված վճարի ետ վերադարձման հետ կապված ցանկացած վեճերից և դատական հայցերից։
- ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Յուրաքանչյուր Ծառայության և/կամ Ապրանքի գինը ամրագրվում է կողմերի միջև վավերացված Պայմանագրով, որը ենթակա է վճարման միանվագ՝ ամբողջությամբ, հետվճարային տարբերակով կամ մաս – մաս վճարման՝ փուլերով:
Սահմանված գինը ծառայությունների/ապրանքի մատուցման/տրամադրման ողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ:
Վճարումը ենթակա է կատարման անկանխիկ եղանակով՝ նշելով բանկային քարտի, որոշ դեպքերում, բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի ճիշտ տվյալները:
Ըստ անհրաժեշտության, կարող են սահմանվել վճարման այլ մեխանիզմներ: Օրինակ, «Telcell», «EasyPay», «IDram» տերմինալների, նույնանուն հեռախոսային հավելվածների, բանկային կամ միջազգային փոխանցումների միջոցով:
Հրահանգներին չհետևելու և/կամ ոչ ճիշտ տեղեկատվության լրացնելու արդյունքում ծագած խնդիրների դեպքում, Կատարողը պատասխանատվություն չի կրում:
Բանկային քարտի, հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրականացնող համակարգի հետ կապված խնդիրներ, անճշտություններ առաջանալու դեպքերում, հարկ է կապ հաստատել տվյալ բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերության հետ, կարգավորել խնդիրը և կրկին փորձել վճարում իրականացնել:
Ծառայությունների և/կամ Ապրանքերի համար սահմանված գումարը պետք է ստացվի ամբողջությամբ կամ ըստ նշված փուլերի: Եթե սպասարկող բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ միջնորդավճար է գանձում, դրա վճարման պարտավորությունը կրում է վճարող կողմը:
Վճարման պահ է հանդիսանում բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման և այն Կատարողին փաստացի տեսանելի դառնալու պահից:
Եթե առկա են Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռքբերման ընթացիկ ժամկետային վճարումներ, ապա դրանք պետք է կատարվեն սահմանված օրը և ընթացակարգով, հակառակ դեպքում, սահմանված օրվանից 48 /քառասունթ/ ժամ անց, Կատարողն իրավասու է արգելափակել Կատարողի մասնակցությունը տվյալ դասընթացին և վերականգնել այն միայն համապատասխան վճարումը կատարելուց հետո՝ 48 /քառասունութ/ ժամվա ընթացքում:
Վճարումը ժամկետանց՝ 48 – 72 ժամի գերազանցմամբ չկատարելու դեպքում, Պատվիարտուի մասնակցությունը տվյալ դասընթացին կդադարեցվի:
Սույնով Պատվիրատուն հավաստում, հաստատում և ընդունում է, որ Ծառայությունների մատուցման գործընթացը Պատվիրատուի կողմից ցանկացած պատճառով վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, արդեն իսկ կատարված վճարումը ոչ մի դեպքում վերադարձման ենթակա չէ: Սույն կետի շրջանակներում Պատվիրատուն հաստատում է, որ զերծ կպահի Կատարողին ցանկացած տեսակի վեճերից և դատական հայցերից՝ կապված Կատարողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարների հետ ստանալու հետ։
Ուսումնառությունը կիսատ թողած Պատվիրատուի վերականգնումից հետո վարձավճարը հաշվարկվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Կատարողի կողմից սահմանած վարձավճարի չափով, և կնքվում է նոր համաձայնություն:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1. Պատվիրատուն իրավունք ունի`
– օգտվել Կատարողի գրադարանից, տեղեկատվական պահոցներից և առկա այլ ծառայություններից,
– Կատարողի գրադարանի թվայնացված նյութերն օգտագործել միայն ուսուցման նպատակներով,
– պահանջել իրականացնել Կատարողի ստանձնած պայմանագրային պարտավորությունները,
– ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ իրավունքներ:
6.2. Պատվիրատուն պարտավոր է`
– ենթարկվել Կատարողի ներքին ակտերով սահմանված կանոններին ու պահանջներին,
– ժամանակին ապահովել վարձավճարի կատարումը,
– պատշաճ կերպով հետևել Կատարողի Դասընթացի մասնակցության կանոններին, պահպանել բարեկրթության նորմերը,
– ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ պարտավորություններ:
6.3. Կատարողն իրավունք ունի`
– Պատվիրատուի կողմից վճարումը սահմանված ժամկետում չվճարելու և այլ պարտավորությունների խախտման դեպքում, կիրառել տուժանքներ,
– Դասընթացի մասնակցության կանոններին չհետևելու և/կամ խախտելու դեպքում, կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ: Ընդ որում, եթե որպես պատասխանատվության միջոց կիրառվում է Դասընթացից հեռացումը, ապա Պատվիրատուի վճարած գումարը հետ չի վերադարձվում,
– Կատարողը իրավունք ունի միակողմանի և ցանկացած պահի թարմացնել կամ փոփոխել սույն Օֆերտայի պայմանները՝ առանց այդ մասին նախօրոք տեղեկացնելու։
-ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ իրավունքներ:
6.4. Կատարողը պարտավոր է`
– մինչև սույն պայմանագրի սահմանված կարգով վավերացումը, Պատվիրատուին ծանոթացնել կրթական ծրագրի անցկացման և վճարման կարգին, այլ փաստաթղթերին ու պայմաններին,
– տեսական ու գործնական արդյունավետ ուսուցման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` պահպանելով մշակված և հաստատված չափորոշիչները, նորարարական մոտեցումները,
– ապահովել տեղեկատվական պահոցներից և առկա այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունը,
– կազմակերպել Պատվիրատուի ուսուցումը և/կամ վերապատրաստումը՝ Կատարողի սահմանած ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան,
– նախատեսված ծրագրերի ամբողջական ավարտից՝ քննության արդյունքների հիման վրա, Պատվիրատուին տրամադրել համապատասխան որակավորումը հավաստող հավաստագիր,
– պատշաճ կերպով կազմակերպել Դասընթացը և մատուցել Դասընթացի նյութը,
– ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ պարտավորություններ:
- ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքում (մյուս ցանկկացած հարթակներում) առկա, ինչպես նաև այլ ձևաչափերով փոխանցվող բոլոր նյութերը (բացառությամբ՝ մեկնաբանությունների), տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ – գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և այլ նյութերը, ինչպես նաև դրանում առկա ապրանքային նշանները, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) հանդիսանում են Կատարողի, իսկ որոշ դեպքերում նաև վերջինիս գործընկերների սեփականությունը կամ արտոնագրված են նրանց կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային ու մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
Նյութերը տրամադրվում են միայն օգտագործման նպատակով և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել, ձևափոխվել կամ որևէ այլ կերպ շահագործվել` առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
Կատարողի կողմից Սեփականատիրոջը պատկանող մտավոր սեփականության միջոցները առանց վերջինիս համաձայնությամբ օգտագործելու դեպքում Սեփականատերը իրավունք ունի պահանջել, իսկ Կատարողը պարտավորվում է վճարել տույժ՝ 5 միլիոն ՀՀ դրամի չափով։
Բացի վերոնշյալ տույժի գումարից, Սեփականատերը իրավունք ունի Պատվիրատուից պահանջել փոխհատուցել Սեփականատիրոջ՝ մտավոր սեփականություն հանդիսացող նյութերի անօրինական օգտագործման հետևանքով կրած վնասները՝ ներառյալ բաց թողնված օգուտը։
- ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Պատվիրատուի անձնական տվյալների մշակումը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, իրականացնում է Պայմանագրի կատարման, ինչպես նաև Պայմանագրի պայմաններից բխող այլ գործողությունների իրականացման նպատակով:
Անձնական տվյալների հասանելիությունը կամ անձնական տվյալների մշակումը սահմանափակված է Կատարողի կողմից լիազորված անձանց շրջանակով: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև երրորդ անձանց և Sovorir․IT-ի միջև կնքված պայմանագրերի (աուդիտորական, խորհրդատվական, ծառայությունների մատուցման, ապահովագրության պայմանագրերի կնքման, գովազդային և այլ նպատակներով) համաձայն, Պատվիրատուի անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, կամ վերջիններիս կարող է հնարավորություն ընձեռվել օգտվել այդ տվյալներից:
Սույնով հավաստվում է, որ Պատվիրատուին ծանուցվել է իր անձնական տվյալների մշակման մտադրության վերաբերյալ, չեք առարկում և տալիս է իր համաձայնությունը սույնի շրջանակներում մշակել իր վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ:
Սույն Օֆերտայի պայմաններին համաձայնվելով Պատվիրատուն նաև համաձայնում է, որ իր տրված անձնական տվյալները մշակվելու են Սեփականատիրոջ կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան։
Սույն Օֆերտային պայմանների ընդունումը ինքնին համարվում է Պատվիրատուի կողմից Սեփականատիրոջը տրամադրված անձնական տվյալների մշակման համաձայնություն։
Պատվիրատուն նաև հավաստում է, որ իր կողմից տրամադրված և հետագայում տրամադրվելիք տեղեկատվությունն ամբողջական է, արժանահավատ և ճշգրիտ և լիակատար պատասխանատվություն է կրում տրամադրած տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար:
- ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Սույնի իմաստով գաղտնի տեղեկատվության (գաղտնի տեղեկություններ) տակ հասկացվում է Կատարողի (նրա ցանկացած ներկայացուցչի, փորձագետի, պաշտոնատար անձի, ղեկավար, վերահսկող մարմնի անդամի) կողմից Պատվիրատուին ցանկացած ձևով և տեսքով, այդ թվում՝ չսահմանափակվելով նշվածներով՝ բանավոր, գրավոր, փաստաթղթային և մագնիսական, լազերային, ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների և էլեկտրոնային կապի միջոցով փոխանցվող ցանկացած տեղեկատվություն (տեղեկություն), որը, համաձայն գործող օրենսդրության, կարող է դասվել գաղտնի տեղեկատվության (այդ թվում առևտրային գաղտնիքների) շարքին:
Պայմանագրի իմաստով գաղտնի տեղեկություն է հանդիսանում նաև Պատվիրատուի կողմից Կատարողին վճարվող վճարի չափը:
Պայմանագրի նպատակների համար գաղտնի տեղեկատվության ցանկը ներառում է գիտատեխնիկական, առևտրային, ֆինանսական, կազմակերպչական կամ Կատարողի գործունեության մեջ կիրառվող այլ տեղեկատվություն, որն, իր՝ երրորդ անձանց անսահմանափակ շրջանակին անհայտ լինելու ուժով, իրական կամ պոտենցիալ որևէ արժեք է ներկայացնում, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որի հանդեպ օրինական հիմքերով չկա ազատ մուտքի թույլտվություն:
Կատարողի կողմից տրամադրված նյութերը կարող են օգտագործվել միայն վերջինիս կողմից գրավոր թույլտվություն տալու դեպքում: Չի թույլատրվում տարածել տրամադրվող նյութերը, չի թույլատրվում նկարել, նկարահանել, ձայնագրել և/կամ որևէ կերպ պատճեննել տրամադրված նյութերը, քանի որ դրանք հանդիսանում են չհրապարակված տեղեկատվություն՝ մտավոր սեփականության օբյեկտ:
Արգելվում է տրամադրված նյութերը կիրառել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և/կամ այլ կերպ շահույթ ստանալու նպատակով:
Կատարողի կողմից Սեփականատիրոջը պատկանող մտավոր սեփականության միջոցները առանց վերջինիս համաձայնությամբ օգտագործելու դեպքում Սեփականատերը իրավունք ունի պահանջել, իսկ Կատարողը պարտավորվում է վճարել տույժ՝ 5 միլիոն ՀՀ դրամի չափով։
Բացի վերոնշյալ տույժի գումարից, Սեփականատերը իրավունք ունի Պատվիրատուից պահանջել փոխհատուցել Սեփականատիրոջ՝ մտավոր սեփականություն հանդիսացող նյութերի անօրինական օգտագործման հետևանքով կրած վնասները՝ ներառյալ բաց թողնված օգուտը։
Պատվիրատուի կողմից ստացած տեղեկատվությունը երրորդ անձանց հայտնի դառնալու արդյունքում Կատարողին հեղինակությանը, գործարար համբավին, նյութական կամ այլ վնաս հասցվելու դեպքում, Պատվիրատուն պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ քաղաքացիաիրավական, վարչական, կարգապահական և/կամ քրեական պատասխանատվություն:
- ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հրապարակային պայմանագրի շրջանակներում, այլ բան նախատեսված չլինելու դեպքում, բոլոր ծանուցումները, հաղորդակցումը և այլն, կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի, Կայքի, ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերի, հաղորդակցության պահպանման համար նախապես սահմանված/հաստատված հատուկ հարթակների միջոցով (օրինակ, Telegram բոտի, խմբի, կամ աջակցման կենտրոնի միջոցով), որի կիրառումը համարվում է պատշաճ ծանուցում:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ («ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ»)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:
Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով 3-օրյա ժամկետում։ Նշված ժամանակահատվածում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, վեճերը ենթակա են լուծվման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։
Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայությունների մատուցման ժամկետների համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամկետների մեջ կամ դրանից շուտ Ծառայությունները մատուցելու համար:
Ակցիային կամ հատուկ առաջարկներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը տեղադրված է Կայքում, տրամադրվում է Ծառայություններ մատուցող անձի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են վերջինիս հետ:
Ծառայությունների կամ Ակցիայի չկայացման դեպքում, պայմանագրային հարաբերությունը ավարտվում են Պատվիրատուի հաշվեկշռին դրամական միջոցների վերադարձմամբ:
Պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը՝ իր իրավաբանական հետևանքներով, հավասարեցվում է Sovorir․IT-ի և Ձեր ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
Պայմանագրի ենթակետերը ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ՝ գրանցման, պատվերի և նախատեսված վճարը կամ դրա մի մասը, այդ թվում կանխավճարը կատարելու պահից:
Հասցեների և/կամ բանկային վավերապայմանների փոխոխության դեպքում, Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին համապատասխան փոփոխությունների կատարման օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում:
Սույն Օֆերտայի հիման վրա կնքվելիք պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները գործում են միայն երկկողմանի գրավոր ամրագրման դեպքում, իսկ Կողմերի և/կամ լիազորված ներկայացուցիչների կողմից վավերացված փաստաթուղթը (համաձայնագիր, հավելված, ակտ) կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
Ընդունելով սույն Օֆերտայի պայմանները Կատարողը հավաստում է, որ ամբողջությամբ կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունել է սույն Օֆերտայի բոլոր պայմանները, համաձայն է դրանց հետ և ցանկացած դեպքում չի վիճարկելու դրանք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքի ուժով կամ նոր ուժի մեջ մտած իրավական ակտով Օֆերտայի որևէ պայման հակաօրինական է կամ դառնում է հակաօրինական։
Սույն Օֆերտայի որևէ պայման հակաօրինական դառնալու դեպքում Օֆերտայի մնացած պայմանները շարունակելու են գործել։